Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թ. վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին | 1lurer.am

1lurer.am Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2027 թվականի վերջին ռուսական գազի ներկրումից փուլ առ փուլ հրաժարվելու ծրագրին։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 500 պատգամավոր, դեմ՝ 120, 32 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:

Եվրամիության դեսպանները ծրագիրը հաստատել են դեկտեմբերի 10-ին։ Եվրախորհրդարանի որոշումից հետո օրենքը կուղարկեն ԵՄ երկրների նախարարների հաստատմանը։ Այն կարող է ընդունվել ձայների մեծամասնությամբ։

Ենթադրվում է, որ ԵՄ-ն կհրաժարվի հեղուկ բնական գազի ներկրումից 2026 թվականի վերջից, խողովակաշարային գազից՝ 2027 թվականի աշնանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն