Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ: Այս մասին տեղեկացնում են Անվտանգության խորհրդից:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն