factor.am Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք զրկում են արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին երկրից դուրս գտնվելու ընթացքում խորհրդարանական ընտրություններում քվեարկելու հնարավորությունից, հաղորդում է NewsGeorgia-ն, որին վկայակոչում է Current time-ը։ Քվեարկությունը հնարավոր կլինի միայն գրանցման վայրում։ Նույն կանոնները վերաբերում են հանրաքվեներին և պլեբիսցիտին։
Նախկինում այս սահմանափակումը վերաբերում էր միայն մունիցիպալ ընտրություններին, մինչդեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկրից դուրս բնակվող Վրաստանի քաղաքացիները կարող էին քվեարկել հյուպատոսություններում և դեսպանատներում տեղակայված ընտրատեղամասերում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է նախաձեռնել է օրենքը՝ դա հիմնավորելով «արտաքին միջամտությունը կանխելու» անհրաժեշտությամբ։ Կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ Վրաստանից դուրս բնակվող քաղաքացիները գտնվում են «արտաքին իրավասության ներքո» և, իբր, չեն կարողանում «կշռադատված ընտրություն» կատարել։