Արցախի ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար Բաքվի ցուցակում․ Շահրամանյան | civilnet.am

civilnet.am Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար այն ցուցակում, որն Ադրբեջանը ներկայացրել էր որպես պահանջ՝ բլոկադայում գտնվող Արցախի ճանապարհը բացելու և հայ բնակչությանը դուրսբերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ներկայացրած ցուցակում ընդգրկված պաշտոնյաների մի մասին Ադրբեջանը գերեվարել և անհիմն մեղադրանքներ է առաջադրել։ Այժմ նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպասվում։

Լրագրողների հարցին, թե ինչպես է ոչ միայն Կամո Վարդանյանին, այլև Սամվել Բաբայանին հաջողվել դուրս գալ Արցախից։ Շահրամանյանը նշեց՝ Սամվել Բաբայանն Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չէ, ով դուրս է եկել անվտանգ։

«‎Դուրս են եկել նաև գործող պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներ»‎,- ասաց Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանը հերքելց ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունները, թե իբր ինքն է գերեվարված անձանց կոորդինատները տվել Բաքվին։

Ադրբեջանական մամուլը գրել էր, թե իբր Շահրամանյանն է գերեվարված անձանց կոորդինատները փոխանցել Ադրբեջանին։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ Շահրամանյանը հերքեց այն վարկածը, թե նրա գտնվելու վայրի կոորդինատները որևէ մեկը տրամադրել է ադրբեջանական կողմին։ Նա շեշտեց, որ Վարդանյանը չի թաքնվել և փորձել է տեղահանվել բոլորի նման՝ Լաչինի միջանցքով, որտեղ տեղադրված հսկիչ անցագրային կետերում ադրբեջանցիները մանրակրկիտ ստուգումներ են իրականացրել։

«‎Բացառություն չէր սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների տեղափոխման պրոցեսը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում նաև քանդում էին այդ բինտերը երեսին կապված մարդկանց՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում»‎,- ասաց Շահրամանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն