Ես ողջունում եմ այս զարգացումը․ Փաշինյանը՝ Ադրբեջանից Հայաստան ուղարկվող նավթամթերքի մասին

Ես ողջունում եմ այս զարգացումը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան ուղարկվող նավթամթերքի մասին։

«Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց իհարկե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է, որ պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար։ 

Քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորության մասին 2 երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն, և համապատասխան հետաքրքրության դեպքում, գործարքները կկնքվեն։ 

Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, հույս ունեմ՝ հարցերը կկարգավորվեն, եթե չկարգավորվեն ու տնտեսվարողներին շարունակի հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումը կազմակերպելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն