Ուկրաինական պատվիրակության հետ Ուիթքոֆի բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ  առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող են այս շաբաթ Մայամիում բանակցություններ վարել Ուկրաինայի  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուստեմ Ումերովի հետ:

Այդ մասին հաղորդում է Axios պորտալը։

«Սպասվում է, որ ուկրաինական պատվիրակությունը՝  Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, այս շաբաթ ավելի կժամանի Մայամի՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններ վարելու համար», – գրել է պորտալը։

Axios-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, նաև հաստատել է Politico-ի՝ ավելի վաղ տարածած լուրն այն մասին, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները կարող են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ վարել առաջիկա հանգստյան օրերին. ռուսական պատվիրակությունը, ինչպես սպասվում է, կգլխավորի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Ինչպես գրում է Axios-ը, Թրամփի խորհրդականները  Պուտինի բանագնացին կտեղեկացնեն ամերիկացի և ուկրաինացի պաշտոնատար անձանց միջև բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին և կփորձեն համոզել Ռուսաստանի կառավարությանը՝ համաձայնել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նորացված առաջարկությանը։

Պորտալի աղբյուրներն ընդգծել են, որ ներկայում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու  ծրագրեր չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն