Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ շփումներ է ծրագրում․ Պեսկով | factor.am

factor.am Ռուսաստանը պատրաստում է շփումներ ԱՄՆ-ի  հետ՝ Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալու ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք զբաղվում ենք որոշակի շփումների նախապատրաստմամբ մեր ամերիկացի գործընկերների հետ՝ ամերիկացիների կողմից եվրոպացիների և ուկրաինացիների հետ կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով Axios-ի և Politico-ի հաղորդումները, որ ռուս-ամերիկյան շփումները կարող են տեղի ունենալ Մայամիում այս շաբաթ և կիրակի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն