ԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են ՀՀ-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունը

Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:

Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով: Անդրադարձել են միջմարդկային շփումների աճին, ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը միանշանակ է, որ կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն