Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ՝ քննարկելու Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության ընթացքը, պաշտպանական բարեփոխումները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։

Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրությունում»,- ասված է հաղորդության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն