Իրանի նախագահը մերժել է բանակցությունների շարունակման ԱՄՆ պայմանները՝ դրանք «նվաստացուցիչ» որակելով | news.am

news.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «նվաստացուցիչ պայմաններ» է սահմանում բանակցությունների շարունակման համար, որոնք Իրանը չի ընդունի՝ նշելով, որ Իրանը չի հանդուրժի ո՛չ նվաստացումը, ո՛չ էլ թուլությունը, հաղորդում է Mehr-ը։

Նա այս հայտարարությունն արել է չորեքշաբթի Թեհրանում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների, ականավոր գործիչների և կուսակցության քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։

Երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ նա նշել է, որ Իրանը նախկինում բանակցել է Միացյալ Նահանգների հետ և պատրաստ էր համաձայնության հասնել, սակայն Վաշինգտոնը խափանել է գործարքը՝ դիմելով պատերազմի։ Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ բանակցությունների շարունակման համար նվաստացուցիչ պայմաններ է առաջարկում, որոնք, ըստ նրա, պատրաստ չէ ընդունել՝ ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի նվաստացումը և չի ընդունի թույլ և մասնատված երկիրը։

Իրանը չի ձգտում առճակատման, ընդգծել է Փեզեշքիանը, նշելով, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ռումբ չի մշակում և պատրաստ է ցանկացած տեսակի ստուգման։

Շարունակությունը սկզբնաղնյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն