ԵՄ ղեկավարները կես տարով երկարաձգել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները. Կոշտա | armenpress.am

armenpress.am ԵՄ գագաթնաժողովի արդյունքում վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգվել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք որոշում ընդունեցինք երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», – հայտնել է նա:

ՌԴ-ի դեմ նախկինում ընդունված պատժամիջոցների բոլոր 19 փաթեթները միաժամանակ երկարաձգվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը և հուլիսի 31-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն