ՀՀ ֆինանսների նախարարը Ֆրանսիայի գործընկերների հետ քննարկել է բյուջետային աջակցության հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ինչպես նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է գործընկերներին Երևանում ԶՖԳ նոր պաշտոնական գրասենյակի բացման առթիվ՝ բարձր գնահատելով ՀՀ–ԶՖԳ գործընկերության հետագա խորացման, համատեղ նախաձեռնությունների առավել արդյունավետ իրականացման և երկկողմ հարաբերությունների կայուն ու շարունակական զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին, մասնավորապես՝ քաղաքականությունների վրա հիմնված բյուջետային աջակցության տրամադրման և այդ ուղղությամբ գործադրված արդյունավետ ջանքերին՝ միաժամանակ ընդգծելով նախատեսվող նոր բյուջետային աջակցության ծրագրի մշակման նպատակով բարեփոխումների կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն