Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը | factor.am

factor.am  Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկման է դրվել հայտարարություն՝ կապված Եվրախորհրդարանի կողմից Բաքվի դեմ նախօրեին ընդունված բանաձևի հետ։

«Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի բանաձևը և արտահայտում է իր կտրուկ  բողոքը։ Այս փաստաթուղթը ևս մեկ փորձ է՝ ստվեր գցելու օրենքի գերակայության վրա և միջամտելու դատական ​​գործընթացներին։ Եվրախորհրդարանը շարունակում է շահագործել այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է մարդու իրավունքների խնդիրը՝ իր սադրիչ նպատակների համար։ Եվրախորհրդարանը, որը մշտապես անտեսել է մեր տարածքների օկուպացիան և 1 միլիոն փախստականների ու ներքին տեղահանված անձանց իրավունքները, ընդունել է ավելի քան 10 ամոթալի հայտարարություն Ադրբեջանի դեմ»,- ասվում  է հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, Եվրոպական խորհրդարանում բանաձևերն ընդունվում են որոշակի շահագրգիռ խմբերի կողմից։ Դա ցույց է տալիս Եվրոպական խորհրդարանի ծանր վիճակը։ Ընդունված բանաձևը բացահայտում է Եվրոպական խորհրդարանի իրական բնույթը և իրական մտադրությունները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Եվրոպական խորհրդարանը դարձել է իսլամատյաց և թուրքատյաց տրամադրությունների հարթակ, և Եվրախորհրդարանի այս բանաձևն ավելի լայն ծրագրի մի մասն է։

Մեջլիսի հայտարարությունը դրվել է քվեարկության և ընդունվել։

Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների և գիտնականների ձերբակալությունների սրվող խնդրի վերաբերյալ։Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվածների թվում են հասարակական ակտիվիստներ, ընդդիմության առաջնորդներ, լրագրողներ, ինչպես նաև վերջերս՝ երկրից դուրս բնակվող գիտնականներ և քննադատներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն