factor.am Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Այն վերաբերում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ուղարկվել է դեկտեմբերի 17-ին։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են գերատեսչությունից։
Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ավելի վաղ հայտնել էր՝ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել։ ՌԴ-ն նրան արտահանձնելու համաձայնություն չի տվել։
«Դատախազությունն առաջիկայում դարձյալ հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը»,- նշել էր Աննա Վարդապետյանը։