armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։
Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։