Ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումն իրականացնող ընկերությունը «ՄեգաԹրեյդ»-ն է։
Ընկերությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ գործարքը միտված է շուկայի դիվերսիֆիկացմանը, մրցակցային միջավայրի ամրապնդմանը և սպառողներին առավել մատչելի առաջարկ ապահովելուն՝ պահպանելով որակի և անվտանգության բոլոր պահանջները։
«Ներմուծված նավթամթերքը հասանելի կլինի RanOil ցանցի բենզալցակայաններում, ինչը շոշափելիորեն կնպաստի վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը»,- նշված է մեկնաբանության մեջ։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։
Նշենք, որ այսօր ցերեկը «Սիվիլնեթը» «ՄեգաԹրեյդ»-ից փորձել էր ճշտել՝ արդյոք այս ընկերությո՞ւնն է վառելիքի ներմուծողը։ «ՄեգաԹրեյդ»-ից, սակայն, լրատվամիջոցին ասել էին, թե պատվիրատուն իրենք չեն։
Նշենք նաեւ, որ «ՄեգաԹրեյդ»-ը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։