Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս մասին հաղորդել են Կառավարության լրատվական վարչությունից։

«Նիստի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության միջոցով առավել արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով։

Նիստի ավարտին փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր մշակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն