Արսեն Թորոսյանն այցելել է «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գործող Երեխաների աջակցության հիմնադրամի «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն»։
Հիմնադրամի տնօրինության ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին, շփվել նրանց հետ։

Այս մասին հաղորդում են ԱՍՀ նախարարությունից։

«Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը շեշտել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման, խնամքի ու սոցիալական ներառման ուղղությամբ մատուցվող ծառայությունների կարևորությունը։ Վերջիններս նախարարին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մանրամասնել երեխաների առօրյայի կազմակերպման ընթացքը։

Այցի շրջանակում քննարկվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված դրաշանորհային ծրագրի շրջանակում Երեխաների աջակցության հիմնադրամի հետ համագործակցության ընթացքն ու առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն