armenpress.am ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները դեկտեմբերի 19-ին հաստատել են Եվրամիության պաշտպանական ծրագրի (Security Action for Europe, SAFE) ֆինանսական մեխանիզմի շրջանակում Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի նախագիծը։
Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։
«Կանադան կլինի SAFE պաշտպանական ծրագրում ընդգրկված առաջին ոչ եվրոպական երկիրը։ Ծրագրին աջակցում են ԵՄ այն պետությունները, որոնք ցանկանում են համատեղ գնումների միջոցով ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության արտադրությունում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ միջոցներին»,- նշված է Խորհրդի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Կանադայի մասնակցությունը SAFE-ին կախված է ծրագրում այդ երկրի ֆինանսական ներդրումից։