Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյին և հասարակական գործիչ Սթիվեն Վագներին՝ անդրադառնալով Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին և փոխգործակցության հեռանկարներին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին և դրանց արդյունքում ստեղծված հնարավորություններին: Քննարկվել են նաև համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։