ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը | armenpress.am

armenpress.am

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Նյութերը հրապարակվում են «Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության ակտի» (Epstein Files Transparency Act) շրջանակում, որը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մոտ մեկ ամիս առաջ։ Արխիվային փաստաթղթերի առաջին փաթեթը Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել է դեկտեմբերի 19-ին։ Առաջիկա շաբաթներին նախատեսվում է հրապարակել գործի հետ կապված տասնյակ հազարավոր ֆայլեր։

Նախարարությունը հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի զգալի մասը՝ ինչպես տեքստերը, այնպես էլ լուսանկարները, խմբագրված են։ Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ միջոցները՝ զոհերին վերաբերող անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն տվյալների մեծ ծավալի պատճառով հնարավոր է, որ որոշ նյութերում ակամայից պահպանված լինեն զգայուն տեղեկություններ։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված փաստաթղթերում էական նոր տվյալներ չեն պարունակվում ազդեցիկ գործարարների կամ քաղաքական գործիչների հետ Էփշտեյնի կապերի վերաբերյալ։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերում հազվադեպ է հիշատակվում, մինչդեռ արխիվում առկա են բազմաթիվ լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն