Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», «KIA», «Hongqi» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները:

««Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «KIA» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն