Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալությունը պահանջում է հասանելիություն Իրանի միջուկային օբյեկտներին՝ ստուգելու Թեհրանի այն պնդումները, թե այդ վայրեր անվտանգ այցելությունն անհնար է։
«Իրանն ունի շատ ավելի մեծ թվով օբյեկտներ, քան մեզ հայտնի երեքն են։ Այդ երեքը չափազանց կարևոր են ուրանի վերամշակման, կոնվերսիայի և հարստացման համար, սակայն երկրի միջուկային ծրագիրը դրանով չի սահմանափակվում։ Այն ներառում է զարգացած գիտահետազոտական գործունեություն և բազմաթիվ այլ օբյեկտներ», – «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ընդգծել է Գրոսսին։
Գլխավոր տնօրենը հավելել է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) և երաշխիքների համապարփակ համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավոր է հասանելիություն տրամադրել իր օբյեկտներին։ Գրոսսին հույս է հայտնել, որ Թեհրանի հետ երկխոսությունը թույլ կտա առաջընթաց գրանցել և պահպանել ընդլայնված տեսչական ստուգումները։
Նոյեմբերի 20-ին ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանից պահանջվում է անհապաղ տվյալներ տրամադրել հարստացված ուրանի պաշարների և վնասված միջուկային օբյեկտների վերաբերյալ։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարել է, որ Թեհրանը բանաձևը համարում է «ոչ կառուցողական և քաղաքականացված»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։