Մոսկվան «կառուցողական» է որակում Ֆլորիդայի բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am

Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները Ֆլորիդայում «կառուցողական» են և կշարունակվեն այսօր:

«Քննարկումները կառուցողական են ընթանում: Դրանք սկսվել են ավելի վաղ և կշարունակվեն այսօր, կշարունակվեն նաև վաղը», – շաբաթ օրը լրագրողներին ասել է Դմիտրիևը՝ առանց մանրամասներ փոխանցելու:

Սպիտակ տունն առայժմ չի մեկնաբանել բանակցությունները, որտեղ Միացյալ Նահանգները ենթադրաբար ներկայացնում են նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հնարավոր էր համարել նաև իր մասնակցությունը, սակայն մանրամասներ չէր բացահայտել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն