Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։