Ավելի շատ երկրներ են ցանկանում համագործակցել ԵԱՏՄ-ի հետ․ Պուտին | civilnet.am

civilnet.am Վլադիմիր Պուտինը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում նշել է, որ ավելի ու ավելի շատ պետություններ են պատրաստակամություն հայտնում՝ հարաբերություններ հաստատելու ԵԱՏՄ-ի հետ։

Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Երասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում էին անդամ պետությունների ղեկավարները։ Գագաթնաժողովին ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ շարունակում է ընդլայնվել արտաքին առևտրային գործընկերների շրջանակը: Հնդկաստանը ցանկանում է ակտիվացնել արտոնյալ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը, իսկ ազատ առևտրի պայմանագիրը Ինդոնեզիայի հետ նոր հեռանկարներ կբացի «հնգյակի» երկրների համար: ԵԱՏՄ-ի առաջնահերթությունների թվում Պուտինը նաև նշել է տրանսպորտային հենքի ամրապնդումը և զբոսաշրջության զարգացումը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները հայտնել են, որ միությունում մասնակցությունն անդամներին բերում է լուրջ շահաբաժիններ:

«Այդ թվում՝ կապված արդյունաբերական արտադրության, ընդհանուր առմամբ տնտեսության արագացված աճի հետ, ընդլայնում է քաղաքացիների իրար հետ շփման հնարավորությունները: Արդյունքը բավականաչափ դրական է»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն