Երևանում 2026-ին կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան | civilnet.am

civilnet.am  Երևանում 2026-ին կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, որն իր տեսակի մեջ առաջինն է լինելու մայրաքաղաքի ներքին ենթակառուցվածքների պատմության մեջ՝ լրացնելով գործող երեք արտաքաղաքային և Նուբարաշենի կայանները։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Արեյանը հայտնել է, որ այս նախագիծը գազամատակարարման ցանցի ընդլայնման և արդիականացման ծավալուն ծրագրի առանցքային մասն է, որն ուղղված է նորակառույց բազմաբնակարան շենքերի էներգակիրների դեֆիցիտի վերացմանը և համակարգի անվտանգության ապահովմանը։

«2023-ի վերջին, երբ ծառացել էր մայրաքաղաքի առջև ծանրագույն խնդիր, նորակառույց բազմաբնակարան շենքերը տագնապի մեջ էին, որ չունեին բավարար գազի մատակարարման քանակ, նույն խնդրի առջև էր կանգնած նաև Գազպրոմը»,- ասաց Արեյանը։

Անդրադառնալով գազամատակարարման նոր ցանցի կառուցման ծրագրին, Արեյանը հայտնեց, որ Երևանի արևելյան և հարավային հատվածներում 2025-ի համար հաստատված 24,7 կիլոմետր երկարությամբ նոր ցանցի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են ինը փողոցներում, իսկ ծրագրի շարունակությունը 2026-ին կներառի ևս 7,5 կիլոմետր՝ ընդգրկելով Նոր Խարբերդ թաղամասը, Խաչիկ Դաշտենց և Գուրգեն Մահարի փողոցներն ու Նուբարաշենի խճուղին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն