Կրեմլում ըմբռնումով են վերաբերվում Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու որոշմանը | factor.am

factor.am  Կրեմլում ըմբռնումով են վերաբերվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք ըմբռնումով են վերաբերվում։ Իսկապես բոլոր պետությունների ղեկավարները շատ խիտ գրաֆիկ ունեն, հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրեին։ Մենք շարունակում ենք զարգացնել գործընկերությունը, կառուցողական համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ալիևի աշխատակազմը հայտարարել էր, որ նա չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ ժամանակացույցի պատճառով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն