Բաքվի դատարանում Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը եզրափակիչ ելույթներով են հանդես եկել | factor.am

factor.am  Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ հայ գերիների  եզրափակիչ ելույթներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը դատարանում հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։

Նշվում է, որ նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները մեղադրանքի կողմի հայտարարություններին։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նախորդ նիստում էր սկսել իր ելույթը՝ հայտարարելով, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքը ներկայացնել ռուսերեն։ Նա ներկայացրել էր իր հակափաստարկները պետական մեղադրանքը ներկայացնող դատախազների հայտարարությունների վերաբերյալ։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն