ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները | armenpress.am

armenpress.am Եվրամիության խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը երկարաձգելու մասին։ Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«ԵՄ խորհուրդը վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգել է սահմանափակող միջոցները Ռուսաստանի նկատմամբ, որը կապված է Ուկրաինայում իրադրության շարունակվող ապակայունացման հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

2025 թ. ամռանը Բրյուսելում Մոսկվայի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգել էին մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։

«Այս տնտեսական միջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարից՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված, անհիմն և անօրինական ռազմական ագրեսիայի», – նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն