Ջրային կոմիտեն ստուգայց է կատարել Արփա-Սևան թունել

Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի գլխավորությամբ այցելություն է իրականացվել Արփա-Սեւան թունել։

Ինչպես տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ատուգայցի նպատակն էր ուսումնասիրել թիվ 2 թունելի վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները և սահմանված կարգով կազմել ավարտական ակտ։

Այս նպատակով ձևավորվել է ընդունող հանձնաժողով, որի կազմում են՝ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, «Արփա–Սևան» ԲԲԸ-ի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները։

Հանձնաժողովի անդամները կոմիտեի նախագահի հետ այցելել են Արփա–Սևան թունելի Եղեգիսի հիդրոտեղամաս և մուտք գործել թունել, որի 18 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Թունելի՝ 2024-2025 թթ․ հիմնանորոգված երեսարկների ընդհանուր երկարությունը կազմել է 245 մ։ Աշխատանքների արդյունքում թունելի թողունակությունն ավելացել է՝ հասնելով 20 մ3/վրկ-ի։

Ջրային կոմիտեի պատվերով թունելի նոր հայտնաբերված վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2026 թ․ սեպտեմբերին․ դրանց իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 82 միլիոն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն