ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին | 1lurer.am

1lurer.am  Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինայի զինված ուժերի  համար նոր ուսումնական ճամբար է ստեղծել Լեհաստանի հարավ-արևելքի անտառներում:

«Լեհաստանի հարավ-արևելքի անտառների խորքում ուկրաինացի զինվորներն ինտենսիվ մարզումներ են անցնում նորվեգական բանակի կողմից՝ ՆԱՏՕ-ի յոթ այլ դաշնակիցների աջակցությամբ ստեղծված նոր ճամբարում»,- ասված է X սոցիալական ցանցում ՆԱՏՕ-ի հրապարակած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնոգորիայի խորհրդարանը հաստատել է երկրի զորքերի տեղակայումը՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի առաքելությանը, Ուկրաինայի  զորքերին մարզելու և օգնելու հարցում: Չեռնոգորիայի խորհրդարանը նաև նախատեսում է հաստատել Ուկրաինայի հետ անվտանգության համագործակցության համաձայնագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն