Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության համար | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության համար, և որ իր նշանակած հատուկ բանագնացը կգլխավորի այդ ուղղությամբ ջանքերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե հանքանյութերի…. Եթե նայեք Գրենլանդիային, նայեք ափից վերև և ներքև, ամենուրեք կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Այն մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այն պետք է մերը դառնա», – լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի նահանգում՝ հավելելով, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին ցանկանում է «գլխավորել այդ արշավը»։

Դեկտեմբերի 21-ին Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես Դանիայում, այնպես էլ թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն