Հարկեր, վճարներ, սուբվենցիաներ․ Երևանի 2026-ի բյուջեի եկամուտների կառուցվածքը | factor.am

factor.am  Երևանի ավագանին այսօր հերթական նիստ կգումարի։ Factor.am-ը տեղեկանում է, որ ավագանու 5-րդ  նստաշրջանի վերջին նիստում ընդգրկված է 31 հարց, որից զեկուցվող է 4-ը։ Զեկուցվող հարցերից է 2026 թվականի բյուջեի նախագիծը։

Ըստ այդմ, մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 151 մլրդ 455 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 156 մլրդ 777 մլն 815 հազար դրամ։ Բյուջեն նախատեսված է 5 մլրդ 322 մլն 810 հազար դրամ պակասուրդով։

Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի նախագծով հարկերի և տուրքերի գծով նախատեսվում է 54,957,477.8 հազար դրամ եկամուտ, ինչը 2025 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է 5,805,184.5 հազար դրամով կամ 11.81 տոկոսով։

Հարկային եկամուտները ծրագրվել են 41,014,907.4 հազար դրամի չափով՝ նախորդ տարվա համեմատ աճելով 7,442,703.1 հազար դրամով կամ 22.17 տոկոսով։ Հիմնական աճը պայմանավորված է անշարժ գույքի գծով հարկային մուտքերի ավելացմամբ։

Մասնավորապես, անշարժ գույքից գույքային հարկերի գծով 2026 թվականին նախատեսվում է հավաքագրել 26,753,007.4 հազար դրամ, ինչը 2025 թվականի հաստատված ցուցանիշից ավելի է 7,161,530.9 հազար դրամով, իսկ 2024 թվականի փաստացի ցուցանիշից՝ 12,952,414.8 հազար դրամով։

Փոխադրամիջոցի գույքահարկի գծով նախատեսվում է հավաքագրել 14,261,900.0 հազար դրամ, ինչը 2025 թվականի բյուջեով նախատեսված 13,980,727.8 հազար դրամի համեմատ ավելի է 281,172.2 հազար դրամով, իսկ 2024 թվականի փաստացի հավաքագրված գումարից՝ 1,495,261.9 հազար դրամով։

Տեղական տուրքերի գծով 2026 թվականին ծրագրվել է 13,332,570.4 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է 1,657,518.6 հազար դրամով։ Նվազումը հիմնականում պայմանավորված է համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվությունների համար վճարվող տուրքերի կրճատմամբ։ Արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունների գծով կանխատեսվել է 1,196,500.0 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից պակաս է 4,000.0 հազար դրամով։

Պետական տուրքերի գծով համայնքի բյուջե նախատեսվում է 610,000.0 հազար դրամի մուտք, ինչը 2025 թվականի հաստատված ցուցանիշից ավելի է 20,000.0 հազար դրամով։ Այդ գումարից 110,000.0 հազար դրամը վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը, իսկ 500,000.0 հազար դրամը՝ նոտարական ծառայություններին։

Պաշտոնական դրամաշնորհների գծով 2026 թվականի համար նախատեսվում է 9,593,600.1 հազար դրամ, ինչը 2025 թվականի համեմատ պակաս է 1,516,920.7 հազար դրամով կամ 13.65 տոկոսով։ Մասնավորապես, ֆինանսական համահարթեցման դոտացիան կկազմի 8,257,116.4 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 1,292,898.4 հազար դրամով։ Ընթացիկ ծախսերի սուբվենցիաները ծրագրվել են 1,192,327.3 հազար դրամ, ինչը 2025 թվականի ցուցանիշից ավելի է 359,534.8 հազար դրամով, իսկ կապիտալ ծախսերի սուբվենցիաները՝ 144,156.4 հազար դրամ, ինչը նվազել է 156,903.9 հազար դրամով կամ 52.12 տոկոսով։ Նվազումը պայմանավորված է «Երևանի էներգաարդյունավետություն» ծրագրի առաջին փուլի ավարտով։

Այլ եկամուտների գծով 2026 թվականին նախատեսվում է 86,903,927.5 հազար դրամ, ինչը 2025 թվականի համեմատ պակաս է 12,232,812.6 հազար դրամով կամ 12.34 տոկոսով։ Շահաբաժինների գծով կանխատեսվել է 249,676.1 հազար դրամ, համայնքի սեփական հողերի վարձավճարներից՝ 1,806,857.3 հազար դրամ, իսկ այլ անշարժ գույքի վարձակալությունից՝ 333,212.0 հազար դրամ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն