Երևանի ավագանին սահմանեց տեղական տուրքերի և վճարների 2026թ. դրույքաչափերը. Ավինյանը հերքեց թանկացումների մասին ընդդմիության պնդումները

Երևանի ավագանին հաստատեց չզեկուցվող հարցերի փաթեթը, որը ներառում էր նաև Երևանում տեղական տուրքերի և տեղական վճարների 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը:

Այս նախագծերը ներառում են նաև այսպես կոչված «կարմիր գծերի» և տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի:

Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, որ տեղական տուրքերի և վճարների մասով որևէ փոփոխություն չի եղել, այդ պատճառով անհրաժեշտություն չկա զեկուցվող դարձնելու:

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ նշեց, որ նշված նախագծերի արդյունքները քննարկելու համար միայն անհրաժեշտ էր դրանք զեկուցվող դարձնել:

Միաժամանակ նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն