Վոլգոգրադի մարզից երկաթուղով Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան | factor.am

factor.am  ՌԴ Վոլգոգրադի մարզից բեռնատար գնացքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի առաջին խմբաքանակը։ Պրիվոլժսկի երկաթուղու մամուլի ծառայությունից Volzhsky.ru-ին հայտնել են, որ ցորենի վագոնները մեկնել են Վոլգոգրադի մարզի Գմելինսկայա կայարանից։ Դրանք Ադրբեջանի տարածքով կհասցվեն Երևանի կայարան։

Առաջին խմբաքանակը բաղկացած է ութ հացահատիկային վագոնից։

Մինչև 2025 թվականի վերջը նախատեսվում է Հայաստան առաքել, ընդհանուր առմամբ, ավելի քան 2000 տոննա ցորեն՝ 30 հացահատիկային վագոն։

Նշվում է, որ Ադրբեջանով Հայաստան բեռների տարանցումը վերսկսելու որոշումից հետո հասանելի է դարձել նոր լոգիստիկ ծառայություն։ Նման երկաթուղային փոխադրումները հնարավոր են դարձել 1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ, նշում է աղբյուրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն