ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց | factor.am

factor.am Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 23-ին է հրապարակել որոշումը։

«Խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը դատավոր Արշակ Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց այն բավարարել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Անահիտ Աբրահամյանը և Էդգար Հովհաննիսյանը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են եղել որոշմանը, սակայն կողմ են քվեարկելով «նկատողություն» տույժի տեսակին։ Որոշումը և հատուկ կարծիքները օրենքով սահմանված կարգով կուղարկվեն կողմերին»,- նշեց խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն