Մայամիի բանակցությունները դրական եմ գնահատում. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ նախորդ հանսգտյան օրերին Մայամիում կայացած բանակցությունները «դրական էին և արդյունավետ»։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ բանակցությունների վերջին փուլի ընթացքում մի շարք փաստաթղթերի նախագծեր են մշակվել։ «Մեր պատվիրակությունը արդյունավետ կերպով աշխատել է նախագահ Թրամփի բանագնացների հետ։ Այդ աշխատանքի ընթացքում համաձայնագրերի մի շարք նախագծեր են նախապատրաստվել, այդ թվում՝ Ուկրաինային տրվող անվտանգության երաշխիքների, մեր երկրի վերականգնման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,- X-ի իր օգտահաշվում գրել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն