Ադրբեջանում պահվող Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատթարացել է. նա հոսպիտալացվել է, վիճակը ծանր է | factor.am

factor.am Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը, պատասխանելով APA-ի հարցմանը, նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի (ծնված 1955թ.) ինքնազգացողությունը վատթարացել է դեկտեմբերի 22-ին, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի շրջանում ցավեր։

Խաչատրյանն առաջին բուժօգնություն է ստացել բուժմասում, որից հետո շտապ տեղափոխվել է Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացվել են ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական ​​բժշկական հաստատություն՝ բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու համար։

Նշվում է, որ նրա վիճակը ներկայում գնահատվում է ծանր, և վերակենդանացման բաժանմունքում շարունակվում է բուժումը։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն