factor.am Ձերբակալվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։ Վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի Գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն։
Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության և, այսպես կոչված, «զանգերի կենտրոնների» հետ կապված։
Դրվագներից մեկով՝ 2022 թվականի հոկտեմբերին, ըստ քննիչների, Լիլուաշվիլին թուրք ներդրող Չաղաթայ Ուլքերից 1 միլիոն դոլար կաշառք է ստացել էկոնոմիկայի և կայուն զարգացման այն ժամանակվա առաջին փոխնախարար Ռոմեո Միկաութաձեի միջոցով՝ քամու էլեկտրակայանների կառուցման հետ կապված համագործակցության հուշագրի ստորագրման համար լոբբինգ անելու համար։