ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը | azatutyun.am

azatutyun.am «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը:

Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Սարգսյանը:

ՔՊ վարչություն օրեր առաջ էլ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

Նաիրի Սարգսյանը Փաշինյանի վաղեմի զինակիցներից է, կուսակցության հնաբնակներից, թե ինչու են որոշել, որ չլինի 2026-ի ցուցակում, թիմակիցները չեն հիմնավորել: Սարգսյան եղբայրները, որ 2007 թվականից Փաշինյանի հետ փողոցում են եղել, չեն հաշտվում թիմակիցների որոշման հետ, բողոքարկելու են վարչության որոշումը:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է՝ օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով են իրենց մերժում: Կարծում է, որ իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել բուքմեյքերական ընկերությունների սեփականտերերը, որոնց գրպանին իր նախագծով հարվածել է։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն