Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Մեր պետության ղեկավարը շեշտեց ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերիշխող դիրք է զբաղեցնում և պահանջում է փոխզիջումներ երկու կողմերից էլ՝ հաշվի առնելով դաշտում առկա իրական վիճակը։

Հետևաբար, Ղազախստանը կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել համբերություն, ճկունություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն