1lurer.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների հետ:
«Քննարկել ենք շարունակվող հակամարտություններում խաղաղության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մեր երկրների միջև առևտրի և համագործակցության ընդլայնումը: Երկու երկրի հետ հարաբերությունները հիանալի են։ Հաջորդ տարի Միացյալ Նահանգները կհյուրընկալի G20-ի գագաթնաժողովը, և մենք հրավերներ կուղարկենք այդ երկու առաջնորդներին՝ միանալու մեզ որպես հյուրեր այդ շատ կարևոր միջոցառմանը, որը տեղի կունենա Մայամիում»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Ղազախստանի նախագահի աշխատակազմից էլ հայտնել են, որ քննարկվել է, մասնավորապես, Ուկրաինայում հակամարտության կարգավորումը: Նշվում է, որ Ղազախստանը բոլոր ներգրավված կողմերին կոչ է արել ցուցաբերել համբերություն, ճկունություն, պրոֆեսիոնալիզմ և շարունակել խաղաղության բանաձևի որոնումը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։