Մոսկվայում ոստիկանական մեքենայի մոտ պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել | armenpress.am

armenpress.am Մոսկվայի Ելեցկայա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Քննիչների տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը երկու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Ելեցկայա փողոցում ոստիկանական մեքենայի մոտ կասկածելի անձի են նկատել։

«Երբ նրանք մոտեցել են նրան ձերբակալելու, պայթուցիկ սարք է գործի դրվել։ Ստացած վնասվածքների հետևանքով մահացել են երկու ոստիկան, ինչպես նաև ոստիկանների մոտ կանգնած անձը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքը քննվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով՝ իրավապահ մարմինների աշխատակցի սպանության փորձ և Քրեական օրենսգրքի 222.1-րդ հոդվածով՝ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն։

Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի քննիչները և դատաբժշկական փորձագետները։

ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությունը խոստացել է աջակցություն տրամադրել զոհվածների ընտանիքներին։

Զոհված ոստիկան Իլյա Կլիմանովը 24 տարեկան էր, իսկ Մաքսիմ Գորբունովը՝ 25։ Վերջինս ամուսնացած էր, ունի ինն ամսական դուստր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն