Հայտնի է Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերության անունը | factor.am

factor.am  Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից։

Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, ու ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Միակ բաժնետերը Սամվել Մկրտչյանն է։ Մեզ չհաջողվեց ընկերության հետ կապ հաստատել։

Հիշեցնենք, որ ադրբեջանական վառելիքի Հայաստան ներմուծումն իրականացնող առաջին ընկերությունը «ՄեգաԹրեյդ»-ն է։  «ՄեգաԹրեյդ»-ը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն