azatutyun.am Ուկրաինան նախագահական ընտրություններ կանցկացնի հնարավորինս շուտ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային թիմերը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հարցերի շուրջ, Զելենսկին կոչ է արել այդ հարցերը քննարկել առաջնորդների մակարդակով։
«Ամերիկյան կողմի հետ մենք կոնսենսուսի չենք հասել Դոնեցկի մարզի տարածքի և Զապորոժյեի ատոմակայանի վերաբերյալ», – ասել է Զելենսկին՝ հավելելով. «Զգայուն հարցեր քննարկելու համար մենք պատրաստ ենք առաջնորդների մակարդակով Միացյալ Նահանգների հետ հանդիպմանը: Նման հարցերը պետք է քննարկվեն առաջնորդների մակարդակով»։
Նա չի մանրամասնել, թե արդյոք առաջնորդների մակարդակով հանդիպպմանը ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, չնայած Զելենսկին վաղուց է կոչ արել հանդիպել Կրեմլի ղեկավարի հետ։