Պուտինը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային գործընթացները | shantnews.am

shantnews.am  Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ ( Դուշանբեում 2025 թվականի հոկտեմբերին) քննարկված հարցեր, ինչպես նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային հարցերի շուրջ», – ընդգծվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն