azatutyun.am Ռուսաստանը հնարավորություն ունի ձևակերպել իր դիրքորոշումն ու առկա խողովակներով շարունակելու բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի Մայամի կատարած այցի արդյունքները ստանալուց հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է խոսել փաստաթղթերի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին՝ ասելով, որ նման հարցերի վերաբերյալ Կրեմլը չի պատրաստվում լրատվամիջոցների միջոցով հաղորդակցվել։