ՊՆ-ն հերքում է տարածվող լուրը, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածվող լուրը, թե Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։

«Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արամ Թորոսյանը:

Ավելի վաղ լրագրող Դավիթ Գալստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները դեկտեմբերի 23-ի երեկոյան Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ՝ շեշտելով, թե իրեն հասած տեղեկություններով կրակոցները թիրախային չեն եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն