Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան․ կայացել է աշ-Շայբանի-Լավրով հանդիպումը | armenpress.am

armenpress.am Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները մտնում են փոխադարձ հարգանքի վրա կառուցված նոր փուլ։ Ինչպես Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Աշ-Շայբանին ընդգծել է, որ Դամասկոսը հույս ունի կառուցել հավասարակշռված և հանգիստ հարաբերություններ բոլոր երկրների հետ։

«Այս տարվա ընթացքում ձեռք բերված ամենակարևոր նվաճումը Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից ազատվելն էր», – նշել է աշ-Շայբանին։

Նա ընդգծել է, որ Սիրիան ձգտում է ներդրումներ ներգրավել՝ տնտեսական իրավիճակը բարելավելու և աշխատատեղերի հնարավորություններ ստեղծելու համար՝ մատնանշելով, որ սա միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է։

Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նախարարները դատապարտել են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի խախտումներն՝ ընդգծելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի բանաձևերը հարգելու անհրաժեշտությունը։

Նախարար աշ-Շայբանին պաշտպանության նախարար գեներալ-մայոր Մարհաֆ Աբու Կասրայի և Գլխավոր հետախուզության վարչության պաշտոնյաների ուղեկցությամբ դեկտեմբերի 23-ին ժամանել է Մոսկվա։ Նրանք հանդիպել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր քաղաքական, ռազմական և տնտեսական հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն